ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ քաղաքական գործիչների՝ իրենց որոշումների կայացման հարցում այնքան ինքնուրույնություն, որքան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի, ժամանակակից աշխարհում քիչ են:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, նա նման կարծիք է հայտնել «Россия-1» հեռուստաալիքի եթերում։
«Անշուշտ, բոլորը գտնվում են ամերիկացիների սարսափելի ճնշման տակ։ Եվ ոչ բոլոր երկրներն են իրենց մեջ ուժ գտնում, որպեսզի հստակ նշեն իրենց ինքնիշխան դիրքորոշումը»,- նկատել է նա։ «Եվ այդ առումով, իհարկե, Էրդողանի նմանները շատ քիչ են ժամանակակից քաղաքական օլիմպոսում»,- ընդգծել է Պեսկովը: