Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության վերաբերյալ, որի շուրջ բանակցություններ են ընթանում Վիեննայում, հնարավոր է շուտով արդյունքների հասնել, սակայն իրադարձությունների հետագա ընթացքը կախված է ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին:
«Մենք մոտ ենք Վիեննայի բանակցություններում համաձայնություններ հասնելուն, և մենք մեր առաջարկությունները ԵՄ-ի գերագույն ներկայացուցչի միջոցով փոխանցել ենք ամերիկյան կողմին, և այժմ գնդակը գտնվում է ԱՄՆ-ի դաշտում»,- ասել է նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցում:
Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան) 2015 թվականին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր են կնքել:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս է եկել ԳՀՀԾ-ից և վերսկսել հակաիրանական պատժամիջոցները, ինչը Թեհրանին դրդել է աստիճանաբար հրաժարվել գործարքի որոշ պայմանների կատարումից: Նախագահ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել վերականգնել ԳՀՀԾ-ի գործողությունը։
2021 թվականի ապրիլից Իրանն ու մի շարք համաշխարհային տերություններ Վիեննայում բանակցություններ են սկսել այդ համաձայնագիրը վերականգնելու նպատակով։