Ամերիկացի գործարար և SpaceX ու Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը գլխավորել Է Forbes հանդեսի ամենահարուստ մարդկանց ամեն տարի թարմացվող ցուցակը։ Վերջին չորս տարիներին առաջին հորիզոնականում մշտապես «Amazon.com» ինտերնետ ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսն է եղել։ Ներկայիս ցուցակում նա արդեն երկրորդ տեղում է։ Այս մաիսն հայտնում է Ria.ru-ն։
Մասկի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով և կազմել 219 մլրդ դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում է Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 158 միլիարդ դոլար կարողությամբ։