Ամերիկացի սենատորները քվեարկել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքի օգտին՝ ի պատասխան Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների:
Օրինագծի օգտին արդեն արտահայտվել են Կոնգրեսի վերին պալատի հարյուր անդամներից 55-ը, դեմ դեռ ոչ ոք չի քվեարկել:
Նախաձեռնությունը, ըստ էության, կրկնօրինակում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մարտի սկզբին հրամանագիրը, որն արգելում է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը և նոր ներդրումները ռուսական էներգետիկ սեկտորում:
Սենատում քվեարկությունից հետո օրինագիծը վերադարձվում է Ներկայացուցիչների պալատ՝ հաշվի առնելով կատարված փոփոխությունները։