Բրիտանական Pink Floyd ռոք խումբը թողարկել է 1994 թվականից ի վեր առաջին Hey Hey Rise Up երգը, որում օգտագործվում է ուկրաինական «Бумбокс» խմբի անդամ Անդրեյ Խլիվնյուկի վոկալը։
Կոմպոզիցիայի անվանումը հղում է կատարում ուկրաինական ժողովրդական երգին՝ «Червона калина»-ին: Pink Floyd-ի մասնակիցները երաժշտական ուղեկցում են ձայնագրել ուկրաինացի երաժշտի ակապելա ելույթով: Ձայնագրությանը մասնակցել են կիթառահար Դևիդ Գիլմորը, թմբկահար Նիկ Մեյսոնը, բաս-կիթառահար Գայ Պրատը և ստեղնահար Նիտին Սոնին։
Գիլմորը, ով ուկրաինական արմատներով հարազատներ ունի, հայտարարել է, որ հուզվել է Խլիվնյուկի կատարմամբ։ Խմբի անդամների խոսքով՝ ռուսական ռազմական գործողության սկսվելուց հետո ուկրաինացի երաժիշտը ընդհատել է իր շրջագայությունը ԱՄՆ-ում և միացել բանակին: Նա վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում։
Երգի շապիկին պատկերված է Ուկրաինայի խորհրդանիշներից մեկը՝ արևածաղիկը, որը նկարել է կուբացի նկարիչ Յոսան Լեոնը։ Վաճառքից ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են Ուկրաինային հումանիտար օգնության։