Ռուսաստանի ԱԳՆ-ն ստոպ-ցուցակում ընդգրկել է 29 ամերիկացիների, որոնց թվում են գործարարներ, թոփ-մենեջերներ, քաղաքական էլիտաների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ, որոնք «ռուսատյաց օրակարգ են ձևավորում»:
Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել փոխնախագահ Քամալա Հարրիսը և Bank of America-ի ղեկավար Բրայան Մոյնիխենը: Նրանց արգելված է մուտք գործել Ռուսաստան։