Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Ադրբեջանից ավելի մեծ աջակցություն է ակնկալում։
Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Կիևի մետրոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Նախագահ Ալիևը միշտ աջակցել է Ուկրաինային և աջակցում է։ Կար մարդասիրական օգնություն, կար բժշկական օգնություն. կարծում եմ, որ զենքի տեսանկյունից Ադրբեջանին այսօր դժվար է օգնել Ուկրաինային։ Դա ճիշտ է, դա կարելի է հասկանալ։ Որովհետև նրանք ունեն Լեռնային Ղարաբաղ, կա այդ հարցը… բայց, միևնույն է, ավելին ենք սպասում։ Երկար հասկանալ չենք կարող», – հայտարարեց Զելենսկին։