Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու ղեկավար Խրիզոստոմ II-ը հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է օկուպացնել ողջ Կիպրոսը: Այս մասին նա հայտարարել է կիրակի Զատկի տոնի միջոցառման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով ՝ «կիպրական հելլենիզմը», այսինքն՝ հունական քաղաքակրթությունն ու մշակույթը կղզում, դեռևս տառապում է 1974 թվականին կղզու վրա թուրքական ներխուժման հետևանքներից:
«Եվ չնայած բոլոր ցավալի զիջումներին, որոնց մենք գնացինք, անկեղծորեն ձգտելով գտնել Կիպրոսի խնդրի խաղաղ լուծումը, այն ոչ միայն մնում է անորոշ, այլև ընդհակառակը, մենք բախվում ենք Հարոշի փակ շրջանը բնակեցնելու սպառնալիքների հետ՝ ամբողջ Կիպրոսն օկուպացնելու Թուրքիայի ակնհայտ մտադրությամբ պայմանավորված»,- գործակալությունը մեջբերում է արքեպիսկոպոսի խոսքը: