Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ խնդրելով աջակցել բոլոր վիրավորներին «Ազովստալ»-ից դուրս բերելու հարցում։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Համապատասխան դիմումը Վլադիմիր Զելենսկին արել է Անտոնիու Գուտերիշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Բացի այդ, Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ Ուկրաինայի քաղաքացիներին «Ազովստալից» տարհանելու ջանքերի համար: