ԱՄՆ-ն, Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը պայմանավորվել են ավելի ակտիվ համագործակցել էներգետիկայի ոլորտում։ Այս մասին հայտնում է «Прайм» – ը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարների երկուշաբթի օրը կայացած 3+1 ձևաչափով հեռակոնֆերանսի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ։
Նշվում է, որ 4 երկրների ԱԳ նախարարները հեռուստակոնֆերանս են անցկացրել, որպեսզի հաստատեն իրենց ընդհանուր հանձնառությունը՝ աջակցելու Միջերկրական ծովի արևելյան մասում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը:
«Եվրոպայի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար նախարարները հաստատել են կրիտիկական պահին իրենց հավատարմությունը 3+1 սխեմային և որոշել են ակտիվացնել իրենց համագործակցությունը էներգետիկայի, տնտեսության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակների դեպքում պատրաստվածության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում՝ նպաստելով տարածաշրջանում կայունության, էներգետիկ անվտանգության ապահովմանը», – ասված է փաստաթղթում:
Պարբերականը նշում է, որ էներգետիկայի ոլորտում 3+1 (Կիպրոս, Հունաստան, Իսրայել և ԱՄՆ) մոդելի համագործակցության մեխանիզմը ստեղծվել է 2019 թվականի մարտին Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ: