Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) սպան սպանվել է կիրակի օրը Թեհրանի արևելյան մասի փողոցներից մեկում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով կորպուսի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ խոսքը գնդապետ Սայադ Խոդայիի մասին է, որը մահափորձի պահին մեքենայով շրջում էր քաղաքում։ ԻՀՊԿ մամուլի ծառայությունը միջադեպը համարել է ահաբեկչության ակտ։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, մահափորձը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:00-ին մայրաքաղաքում: Մահափորձին մասնակցել է մոտոցիկլետով տեղաշարժվող երկու մարդ։ Չարագործները 5 անգամ կրակել են ԻՀՊԿ սպայի վրա։