Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիների ընդլայնման հարցը։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին ասվում է Խորհրդի հայտարարության մեջ, որի նիստն անցկացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հանդիպմանը հիմնական ուշադրություն է դարձվել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիների ընդլայնմանը, ինչպես նաև համակողմանի գնահատական է տրվել տարածաշրջանում ահաբեկիչների դեմ հնարավոր նոր անդրսահմանային գործողությանը», – գործակալությունը մեջբերում է ԱԽ հայտարարությունը:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Թուրքիայի ԶՈՒ գործողությունները, որոնք իրականացվում են կամ պլանավորվում են երկրի հարավային սահմաններում, ուղղված չեն հարևան պետությունների տարածքային ամբողջականության դեմ և անհրաժեշտ են ազգային անվտանգության ապահովման համար»:
Անվտանգության խորհրդում նաև ընդգծել են, որ Անկարան «հետևողականորեն հետևում է միջազգային դաշինքներում Դաշնակցության ոգուն և օրենքներին և նույնպիսի պատասխանատվություն և անկեղծություն է ակնկալում իր դաշնակիցներից»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր սահմանակից տարածքում նոր անդրսահմանային գործողություն անցկացնելու հնարավորության մասին՝ 30 կմ խորության հարավային սահմանների մոտ անվտանգության գոտու ստեղծումն ավարտելու նպատակով: