Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը երկու հունական տանկեր են կալանել։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ կալանումը տեղի է ունեցել Պարսից ծոցի ջրերում։
Հունաստանի ԱԳՆ-ն արդեն խստորեն դատապարտել է Իրանի կողմից երկու նավերի զավթումը։
Ինչպես հաղորդում է հունական ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Ֆեմիստոքլիս Դեմիրիսը Աթենքում Իրանի դեսպանին «Պարսից ծոցում հունական դրոշի ներքո երկու նավերի բռնագրավման կապակցությամբ» վճռական բողոք է հայտնել: