Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և ՌեջեփԷրդողանը մտադիր են երկուշաբթի՝ մայիսի 30-ին, հեռախոսազրույց ունենալ: Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ մայիսի 30-ին մտադիր է հեռախոսազրույցներ անցկացնել Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Պուտինի և Էրդողանի վերջին հեռախոսազրույցները տեղի են ունեցել ապրիլի 26-ին և 28-ին։ Ինչպես հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը՝ երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայում խաղաղ բնակիչների անվտանգության ապահովման ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը, ներառյալ՝ հումանիտար միջանցքների կազմակերպումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: