SWIFT-ից անջատելու որոշումը չի ազդի «Սբերբանկի» ներքին գործառնությունների վրա, միջազգային վճարումներն արդեն սահմանափակումներ ունեն գործող պատժամիջոցների պատճառով, հայտնել են վարկային կազմակերպությունից։
«Սբերբանկն աշխատում է բնականոն ռեժիմով: Հիմնական սահմանափակումներն արդեն գործում են: SWIFT-ից անջատումը չի փոխում ներկայիս իրավիճակը միջազգային հաշվարկներում: Ներքին գործարքները կախված չեն SWIFT-ից և կիրականացվեն բանկի կողմից ստանդարտ ռեժիմով»,- հայտնել է բանկը:
2022 թվականի ապրիլի 6-ին Միացյալ Նահանգները արգելափակող պատժամիջոցներ սահմանեց «Սբերբանկի» և նրա կողմից վերահսկվող մի շարք ընկերությունների նկատմամբ։ Դրանք նախատեսում են ակտիվների «սառեցում» ԱՄՆ-ում, ինչպես նաև արգելում են ԱՄՆ քաղաքացիներին որևէ գործարք իրականացնել բանկի հետ։ Որոշ այլ երկրներ նմանատիպ սահմանափակումներ են մտցրել «Սբերբանկի» նկատմամբ: