Ռուսական խոշորագույն մասնավոր նավթային «Լուկօյլ» ընկերության հիմնադիր Վագիտ Ալեքպերովը ընկերության նախագահ լինելուց գրեթե 30 տարի հետո լքում է այն։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Բաժնետերերի արտահերթ ժողովը հաստատել է Ալեքպերովի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցնելու որոշումը, հայտնել են ընկերությունը։ Բաժնետերերը նոր նախագահ են հաստատել Վադիմ Վորոբյովին, ով զբաղեցնում էր «Լուկօյլի» առաջին գործադիր փոխնախագահի պաշտոնը։
Ապրիլին հայտնի դարձավ, որ Ալեքպերովը լքում է «Լուկօյլի» նախագահի պաշտոնը և տնօրենների խորհուրդը՝ կապված իր դեմ Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի անձնական պատժամիջոցների հետ։
Վորոբյովի թեկնածությունը միակն էր ընկերության նախագահի պաշտոնում։ Նա իր կարիերան սկսել է ընկերությունում 2002 թվականին՝ որպես Lukoil-Volganefteprodukt-ի գլխավոր տնօրեն, 2005 թվականից դարձել է փոխնախագահ, համակարգել է նավթամթերքների վաճառքը ներքին շուկայում, 2020 թվականից նա դարձել է առաջին գործադիր փոխնախագահը։
Ալեքպերովը «Լուկօյլ»-ի վերահսկիչ բաժնետեր չէ, ընդգծել են ընկերությունում։ Ինքը՝ Ալեքպերովը, խոստացել է մեկնելուց հետո մնալ Ռուսաստանում և շարունակել զբաղվել բարեգործական ու սոցիալական ծրագրերով։