Մասնավոր ինքնաթիռը շաբաթ օրը սխալմամբ մտել է Ռեհոբոտ Բիչ քաղաքի (Դելավերի նահանգ) փակ օդային գոտի, որտեղ հանգստանում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Մի փոքր մասնավոր ինքնաթիռը մտել է արգելված օդային տարածք։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ դա տեղի է ունեցել սխալմամբ, և նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել։ Ոչ մի սպառնալիք չի եղել նախագահի կամ նրա ընտանիքի համար», – նշվում է հայտարարության մեջ։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ առաջնորդին և նրա տիկնոջը՝ Ջիլին, տարհանել են անվտանգ վայր, որը նախագահի տան հարակից ճանապարհը ժամանակավորապես փակել են: