Գազպրոմի նախկին դուստր ընկերության՝ «Gazprom Germania»-ի ընդգրկումը ՌԴ պատժամիջոցների ցուցակում 5 մլրդ եվրո կարժենա Գերմանիայում գազի սպառողների համար: Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին այսօր օրը տեղեկացրել է գերմանական Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Պարբերականը գրում է, որ ընկերությունը, որը գտնվում է Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության արտաքին կառավարման ներքո, այժմ ստիպված է շուկայում գազ գնել նոր պայմանագրերով, որոնք զգալիորեն ավելի թանկ են նախորդներից: Ըստ թերթի՝ դա կհանգեցնի գների աճի և այդ թանակցումը կընկնի գազի սպառողների ուսերին:
«Gazprom» խումբը մարտի 31-ին դադարեցրել է մասնակցությունը «Gazprom Germania»-ին պատկանող բոլոր ակտիվներում:
Մայիսի 11-ին հայտնի է դարձել, որ ՌԴ պատժամիջոցների ցուցակում է ընդգրկվել նաև «Gazprom Germania»-ն: Ինչպես ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվայի պատասխան պատժամիջոցների տակ ընկած ընկերություններն այլևս չեն կարողանա մասնակցել Ռուսաստանից գազի մատակարարման գործընթացին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: