Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը Մեծ Բրիտանիային համարել է Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողությունից առավել տուժած երկիր, հետևում է ՏՀԶԿ-ի կայքում զետեղված զեկույցից:
Անցյալ տարվա կանխատեսման համաձայն՝ բրիտանական ՀՆԱ – ն պետք է 2022 թվականին աճեր 4,7 տոկոսով և 2023 թվականին 2,1 տոկոսով: Սակայն, ըստ նորացված տվյալների, 2022-ի աճը կկազմի ընդամենը 3.6 տոկոս, իսկ հաջորդ տարի ընդհանրապես զրոյական կլինի։
Նման փոփոխությունների վրա ազդել են տոկոսադրույքների և հարկերի աճը, ինչպես նաև առևտրային սահմանափակումները և էներգառեսուրսների թանկացումները։
Փետրվարի 24-ին սկսված ռուսական հատուկ գործողության ֆոնին ԱՄՆ-ն և Եվրամիությունը շարունակում են պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ և Ուկրաինային մեծ քանակությամբ սպառազինություն մատակարարել: Արևմտյան շատ երկրներ հայտարարել են ռուսական ակտիվների սառեցման մասին, սկսել են ավելի բարձր հնչել էներգակիրներից հրաժարվելու կոչեր։ Այս ամենն արդեն տնտեսական խնդիրներ է առաջացրել Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար՝ հրահրելով վառելիքի և սննդամթերքի գների կտրուկ աճ։