Ոստիկանությունը պարզել է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը։
Ինչպես հաղորդում է «РИА новости» -ն, վկայակոչելով ոստիկանության մամուլի ծառայությունը, նա Գերմանիայի հայազգի 29-ամյա քաղաքացի է:
«Վարորդը Թաուենթցիենշտրասեի փողոցում մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև՝ ցուցափեղկի մեջ։ Նա ձերբակալվել է անցորդների կողմից և հանձնվել ոստիկանությանը։ Խոսքը Բեռլինում բնակվող 29-ամյա գերմանացու մասին է», – գործակալությունը մեջբերում է գերատեսչության հաղորդագրությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, մեքենան վարող տղամարդը մխրճվել է հետիոտների խմբի մեջ։ Մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Վարորդը նույնպես վիրավորվել է։ Նա ձերբակալվել է և այժմ պատրաստվում է հարցաքննության։