Բայդենը չորեքշաբթի Վաշինգթոնից մեկնել է Լոս Անջելես՝ մասնակցելու ԱՄՆ-ի կողմից կազմակերպված Ամերիկաների գագաթնաժողովին։ Ամերիկյան հեռուստաալիքներով տարածված կադրերում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը մի քանի քայլ կատարում աստիճաններով, իսկ հետո սայթաքում է, բայց բռնվելով բռնակներից՝ մնում ոտքերի վրա։
Անցյալ տարվա մարտին ԱՄՆ նախագահը երեք անգամ սայթաքեց՝ բարձրանալով ինքնաթիռի վրա։ Սպիտակ տունն այն ժամանակ դա ուժգին քամու հետ էր պայմանավորե։ Նրանք նշել են, որ նախագահն իրեն լավ է զգում։