Ռուսաստանցիները 10 տարի անց ավելի լավ կապրեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երիտասարդ գործարարների հետ հանդիպման ժամանակ:
Միջոցառման ժամանակ մասնակիցներից մեկը Պուտինին հարցրել է, թե ռուսները 10 տարի անց ավելի լավ կապրեն, թե ոչ։ «Այո, իսկ դա, ի վերջո, պետք է հանգեցնի կյանքի որակի բարձրացմանը», – ասել է Պուտինը:
Պուտինի խոսքով` հաջողության կարելի է հասնել, եթե երկիրը նոր իրավասություններ ձեռք բերի տարբեր ոլորտներում, այդ թվում` բժշկության, դեղագործության, մեծ տվյալների մշակման, քվանտային տեխնոլոգիաների բնագավառում: Դրա համար Ռուսաստանն ունի կրթության ավանդույթներ եւ ուժեղ մաթեմատիկական դպրոց։