Հունիսի 21-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տնտեսական համագործակցության և զարգացման մշտական հանձնաժողովի անդամ Պաուլ Ցիմիակի հետ (ՔԴՄ/ՔՍՄ): Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական և զարգացման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ: