Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում շնաձուկը հարձակվել է Կարմիր ծովում լողացող կնոջ վրա։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Al Arabiya-ին:
Պարբերականի տվյալներով՝ մահացածը 68-ամյա կին է, Ավստրիայի քաղաքացի: Նա մշտապես բնակվում է Եգիպտոսում և ամուսնացած է տեղի բնակչի հետ։
Շնաձկան հարձակման հետեւանքով նա կորցրել է վերջույթը, նրան ափ են դուրս բերել և շոկի մեջ են տեղափոխել հիվանդանոց: Չնայած բժիշկների ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Տեղի ունեցածի պատճառով ծովի այդ շրջանի հատվածը երեք օրով փակել են և թույլ չեն տալիս այնտեղ լողալնալ: