Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքին շարունակվող հարվածները, պահանջում է դադարեցնել դրանք, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նախարարությունում հիշեցրել են, որ հուլիսի 2-ին իսրայելական մարտական ինքնաթիռները մի քանի ռեակտիվ արկ են արձակել Սիրիայի Տարտուս նահանգի օբյեկտների ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ, լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքին:
«Հերթական անգամ ընդգծում ենք, որ Սիրիայի տարածքում Իսրայելի շարունակվող հարվածները կտրականապես անընդունելի են։ Խստորեն դատապարտում ենք նմանօրինակ անպատասխանատու գործողությունները, որոնք խախտում Սիրիայի ինքնիշխանությունը և հիմնարար միջազգային իրավունքի նորմերը, և պահանջում է նրանց անհապաղ դադարեցման», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում։