Մեծ Բրիտանիայի արդյունաբերության նախարար Լի Ռոուլին և կառավարության ևս չորս անդամներ հրաժարական են տվել և իրենց համատեղ նամակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ են արել հեռանալ պաշտոնից:
«Խորը ափսոսանքով մենք հեռանում ենք կառավարության անդամների պաշտոններից … մենք խնդրում ենք ձեզ հանուն կուսակցության և երկրի բարօրության՝ հրաժարական տալ», – ասված Է Twitter-ում հրապարակված նամակում:
Բացի Ռոուլիից, փաստաթուղթը ստորագրել են կառավարության ևս չորս անդամներ՝ ԶԼՄ-ների, տեղեկատվության և թվային ենթակառուցվածքի նախարար Ջուլիա Լոպեսը, Հավասարության և տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Քեմի Բադենոխը, Կրթության դեպարտամենտի նախարար Ալեքս Բուրգարտը և Բնակարանային շինարարության դեպարտամենտի նախարար Նիլ Օ’Բրայընը:
Անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերով նախկին փոխղեկավար Քրիստոֆեր Փինչերն ավելի վաղ հարբած վիճակում կռիվ էր կազմակերպել լոնդոնյան ակումբներից մեկում: Որոշ քաղաքական գործիչներ պնդում էին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Փինչերին նշանակել է պահպանողականների խորհրդարանական խմբակցության համակարգողի տեղակալի պաշտոնում, թեև գիտեր նրա թերի անցյալի մասին: Ջոնսոնը ներողություն է խնդրել և խոստովանել, որ սխալ է վարվել,