ԱՄՆ-ը և նրա առանցքային եվրոպական դաշնակիցները գաղտնի կարգով քննարկում են Ուկրաինայի հակամարտության ավարտի դիվանագիտական ուղիները, Ria.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է գերմանական Welt պարբերականը:
«ԱՄՆ-ի և եվրոպական կարևորագույն դաշնակիցների միջև, կարծես, գաղտնի խորհրդատվություններ են ընթանում, որոնց ընթացքում ուսումնասիրվում են պատերազմի դադարեցման դիվանագիտական մեթոդները»,- ասված է հրապարակման մեջ:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Արևմուտքի «շփոթության» պատճառները դժվար չէ գտնել. հակամարտության «դիվանագիտական լուծման» օգտին հանդես է գալիս եվրոպացի ընտրողների մեծամասնությունը: