Շրի Լանկայում ցուցարարները, որոնք ավելի վաղ ներխուժել էին վարչապետի նստավայր, հրկիզել են կառավարական շենքը: Այս մասին շաբաթ հայտնել Է Newswire լրատվական պորտալը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը նշել էր, որ Շրի Լանկայի կառավարության ղեկավար Ռանիլ Վիկրամասինգհեն, ինչպես նաև կղզի-պետության նախագահը՝ Գոթաբայ Ռաջապաքսի տեղափոխվել են անվտանգ վայր: Վիկրամասինգհեն շաբաթ մասնակցել է քաղաքական կուսակցությունների առաջնորդների հեռուստակոնֆերանսին։
Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ՝ պահանջելով գործող նախագահի հրաժարականը։ Նրանք ներխուժել են Ռաջապաքսի նստավայր։ Ցույցերի ֆոնին Վիկրամասինգհեն համաձայնել է լքել պաշտոնը։