Շրի Լանկայի նախագահ Գոթաբայա Ռաջապաքսան հրաժարական կտա հուլիսի 13-ին՝ երկրում զանգվածային ցույցերի ֆոնին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», երկրի խորհրդարանի խոսնակ Մահինդու Յապու Աբեյվարդենուն հայտնել է, որ նախագահ Գոթաբայ Ռաջապաքսի հրաժարական կտա հուլիսի 13-ին: Ավելի վաղ Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն հաստատել էր, որ հրաժարական կտա և տեղը կզիջի համակուսակցական կառավարությանը:
Գործակալությունը նշում է, որ շաբաթ օրը բազմահազարանոց բողոքի ցույցերն ընդգրկել են Շրի Լանկայի մայրաքաղաքը: Այդ օրը նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանության պատնեշներն ու գրավել նախագահի պալատը։ Նախագահն ինքը տարհանվել է և, ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, կարող էր Շրի Լանկայից հեռանալ ինքնաթիռով: Բժիշկների տվյալներով՝ բողոքի ակցիաների հետևանքով վիրավորվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան: