Շրի Լանկայի նախագահ Գոթաբայ Ռաջապաքսան հրաժարական է տվել Սինգապուրում վայրէջք կատարելուց հետո, որտեղ նա ժամանել է Մալդիվյան կղզիներից:
Այս մասին հաղորդում է ТАСС – ը` վկայակոչելով NDTV հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ Գ. Ռաջապաքսին խորհրդարանի խոսնակին հրաժարականի նամակ է ուղարկել էլեկտրոնային փոստով:
Ռաջապաքսան լքել է իր երկիրը և թաքնվել Մալդիվներում չորեքշաբթի գիշերը նրա հրաժարականի պահանջով զանգվածային բողոքներից հետո, որոնք նոր ուժով են բռնկվել անցած շաբաթ կղզում: Հինգշաբթի Ռաջապաքսան մեկնել է Սինգապուր։