Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հայտարարել է, որ Անկարան առաջատար դեր է խաղում պարենային ճգնաժամի կարգավորման գործում, հաղորդում է ТАСС-ը:
«Ուկրաինայի ճգնաժամի օրինակով երևում է, որ տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունն անհնար է ապահովել առանց Թուրքիայի մասնակցության։ Նա կարևորագույն խաղացող է, որն անկեղծորեն աշխատում է պատերազմի դադարեցման և պարենային ճգնաժամի լուծման ուղղությամբ», – հայտարարել է Չավուշօղլուն TRT հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ «բոլորը Թուրքիայի հետ հույսեր են կապում» ծովով հացահատիկի և գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման անվտանգ միջանցքներ ստեղծելու հարցում»:
«ՄԱԿ – ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն անձամբ շնորհակալություն է հայտնել մեր նախագահին գործադրած ջանքերի համար», – ասել է Չավուշօղլուն: