Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան խորհրդարանը ցրելու մասին որոշում է կայացրել, հինգշաբթի հաղորդել են հռոմեական ԶԼՄ-ները:
Երկրի ղեկավարը նշել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպել «70 օրից ոչ ուշ»:
Մամուլի տվյալներով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել Իտալիայում սեպտեմբերի 18-ին կամ 25-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մատարելլան ընդունել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը: