Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինադադարի հաստատումը Ուկրաինայի կազմ իր տարածքները չվերադարձնելու դեպքում կհանգեցնի միայն նրան, որ ՌԴ-ն դադար կստանա և հակամարտությունը կտևի ավելի երկար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի հետ հակամարտության սառեցումը նշանակում է դադար, որը Ռուսաստանի Դաշնությանը դադար կտա։ Նրանք դադարը չեն օգտագործի իրենց աշխարհաքաղաքականությունը փոխելու կամ նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ հավակնություններից հրաժարվելու համար», – կարծում է ուկրաինայի առաջնորդը։
Նրա խոսքով՝ եթե զինադադար կնքվի, ապա Ռուսաստանը «երկու-երեք տարվա ընդմիջումից հետո ևս երկու տարածաշրջան կգրավի», իսկ հետո ամեն ինչ նորից կկրկնի: