Ուկրաինան ավելի քան 260 մլն գրիվեն (7,1 մլն դոլար) արժողությամբ տարբեր անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագրեր է կնքել: Այս մասին երկուշաբթի հայտնել է Ուկրաինայի թվային տրանսֆորմացիայի փոխվարչապետ-նախարար Միխայիլ Ֆյոդորովը։
«Առաջին պայմանագրերը ստորագրել են 260,5 մլն գրիվեն անօդաչու թռչող սարքերի գնման համար։ ..>. Դրանք 78 matrice մուլտիկոպտեր են, որոնք հագեցած են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայով», – գրել է նա Telegram-ալիքում։ Նրա խոսքով՝ սարքերը կարող են ձայնագրել բարձրորակ տեսանյութեր, կենտրոնանալ նպատակների վրա և հեռակա որոշել հնարավոր վտանգը:
Բացի այդ, Կիևը մտադիր է ձեռք բերել 20 հարվածային դրոնների երկու ցամաքային համակարգեր։
Ինչպես հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը, ՌԴ Զինված ուժերը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկսվելուց ի վեր ոչնչացրել են 1 611 անօդաչու թռչող սարք: