Ազգությամբ ռուս Արկադի Դվորկովիչը վերընտրվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
FIDE-ի ղեկավարի ընտրությունները տեղի են ունեցել այսօր՝ Հնդկաստանի Չենաի քաղաքում՝ ֆեդերացիայի կոնգրեսի շրջանակներում: Դվորկովիչի օգտին է քվեարկել 157 անդամ, 16-ը դեմ է եղել նրա թեկնածությանը:
Դվորկովիչն իր թեկնածությունն առաջադրել է մայիսի 12-ին։ Այդ պաշտոնին հավակնում էր նաև ուկրաինացի Անդրեյ Բարիշպոլեցը։
Դվորկովիչը FIDE-ն գլխավորում է 2018 թվականի հոկտեմբերի 3-ից։