Թուրքիան որոշել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ և վերադարձնել դեսպանին։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Իսրայելում դեսպան նշանակելու որոշում է կայացվել, և իսրայելական կողմի պատասխանը նույնպես դրական է, շուտով մեր թեկնածությունը կներկայացվի նախագահին»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հույս հայտնելով, որ գործընթացը հաջող կլինի երկու կողմերի համար։
2018 թվականին Անկարան Իսրայելի դեսպանին խնդրել էր լքել երկիրը՝ Գազայի հատվածում բողոքի ցույցերից հետո, որոնց զոհ գնաց 59 պաղեստինցի, վիրավորվեց ավելի քան 2700-ը։