Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ մի շարք արևմտյան երկրներ ցանկանում են, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի, հայտնում է Anadolu-ն։
«Խոսքը ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասին է։ Ես խոսում եմ ոչ միայն ԱՄՆ-ի, այլ Դաշինքի երկրների մասին։ Կան ուժեր, որոնք փորձում են տապալել հացահատիկի համաձայնագրերը։ Կրկնում եմ՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի, այլ Եվրոպայի մասին է»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ այս պահին կարևոր է համաձայնության հասնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիությանն ուղղված զինադադարի շուրջ։
«Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ամենաակտիվ կերպով պաշտպանում են Կիևի դիրքորոշումը թե՛ Ղրիմի հարցում, թե՛ ռուսական հարձակումների ֆոնին», – ասել է Չավուշօղլուն։