Թուրքական բանակի ռազմական ուղղաթիռը է կործանվել Իրաքի հյուսիսում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության քրդական կազմավորումների դեմ «Մագիլ-կողպեք» գործողության իրականացման շրջանում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ավիահարվածի մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Սիկորսկի. տիպի ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել և արդյունքում վթարի է ենթարկվել: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 23։45-ին։
Նշվում է, որ ուղղաթիռում գտնվող ութ մարդուց յոթը փրկվել են, նրանց առողջությունը գնահատվում է որպես «լավ»: Եվս մեկ զինծառայողի որոնումները շարունակվում են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան սկսել է «Մագիլ-կողպեք» գործողությունը 2022թ.-ի ապրիլին: Գործողությունն իրականացվում է Դոհոք նահանգում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ։
Հարվածի տակ են հայտնվել քրդական ուժերի թաքստոցները, բունկերները, թունելները, քարանձավներն ու պահեստները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ գործողությանը մասնակցում են Թուրքիայի հատուկ նշանակության և ռազմաօդային ուժերը։
Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությանը մասնակից անձանց թաքցնելը պատճառ է դարձել, որ Թուրքիան հրաժարվի համաձայնեցնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը:
Օգոստոսի վերջին Թուրքիան Հելսինկի և Ստոկհոլմ է ուղարկել ահաբեկիչների թարմացված ցուցակ, որոնք պետք է արտահանձնվեն Թուրքիային։
ՔԱԿ մասնակիցներին հանձնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի վերջին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Այդ ժամանակ երկրները պայմանավորվել էին ուժեղացնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում։