Լուրերը, թե Էմիլի Ռատակովսկին բաժանվում է Սեբաստիան Բեր-Մաքքլարդի հետ, հայտնվել են դեռ ամռանը։ Բայց մոդելը երկար ժամանակ չի մեկնաբանել իրենց բաժանումը։ Միայն վերջերս նա հաստատեց, որ ազատ է և պատրաստ է նոր հարաբերությունների:
Իսկ այսօր հայտնի է դարձել, որ Էմիլի Ռատակովսկին ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Page Six-ը։ Մոդելը նախօրեին դիմում է ներկայացրել Մանհեթենի Գերագույն դատարան։ Կայքը պնդում է, որ տեսել է փաստաթղթերը և հավելել է, որ ամուսնալուծությունը վիճարկվում է: Ուրեմն կան դատաքննության ենթակա հարցեր։
Հիշեցնենք, որ 2018-ի փետրվարին մոդելն ու Սեբաստիան Բեր-Մաքքլարդը ամուսնացել էին 3 ամիս անց։ Սիրահարները մի քանի տարի վայելել են միմյանց ընկերությունը, իսկ անցյալ տարի նրանց ընտանիքում համալրում էր տեղի ունեցել. զույգը որդի է ունեցել։