Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկի սրճարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ տուժել է։ Այս մասին տեղեկացնում է Sabah-ը։
Նշվում է, որ սրճարանում երկու խմբերի միջև անհայտ պատճառով քննարկում է սկսվել։ Բանավեճը վերածվել է հրաձգության։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները։
Վիրավորները, որոնցից 5-ն Ադրբեջանի, 1-ն Իրանի քաղաքացիներ են, տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, տուժածներից մեկի վիճակը ծանր է։
Հայտնի է դարձել, որ Իրանի քաղաքացին ծեծկռտուքին չի մասնակցել և պարզապես անցել է սրճարանի հատվածով։ Հրաձգության պահը ֆիքսել է նաև առևտրի կենտրոնի անվտանգության տեսախցիկը։