Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել ՀՀ սահմաններում ադրբեջանական սադրանքների կապակցությամբ։
«Մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, ինչպես նաև Վարդենիսի և Սոթքի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերի իրականացրած հրետակոծության կապակցությամբ։ Կոչ ենք անում անմիջապես դադարեցնել կրակը և հորդորում ենք կողմերին խաղաղ լուծում գտնել»,-նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: