Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը կոչ է արել չինացի զինվորականներին կենտրոնանալ ռազմական գործողությունների նախապատրաստման վրա: Նման կոչով նա հանդես է եկել Պեկինում ազգային պաշտպանության և ռազմական բարեփոխումների թեմայով սեմինարի ժամանակ։
«Անհրաժեշտ է բարեխղճորեն ամփոփել և կիրառել բարեփոխումների հաջող փորձը, տիրապետել նոր իրավիճակին և հասկանալ խնդիրների պահանջները, կենտրոնանալ պատերազմների նախապատրաստության վրա, ինչպես նաև քաջություն ունենալ հետազոտելու և նորարարություններ մտցնելու», – Չինաստանի առաջնորդի խոսքը մեջբերել է «Սինհուա» գործակալությունը: Նա հավելել է, որ ՉԺՀ-ն պետք է նոր մակարդակի դուրս գա բանակի բարեփոխման և ամրապնդման ոլորտում:
Սի Ցզինպինը նաև նշել է, որ վերջին տասը տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն և Չինաստանի կենտրոնական ռազմական խորհուրդը «լիովին կյանքի են կոչել զինված ուժերի բարեփոխման և ամրապնդման ռազմավարությունը»: Նրա խոսքով՝ այս ընթացքում Չինաստանը եկել է ազգային պաշտպանության և զինված ուժերի բարեփոխումների խորացման պատմական նվաճումների, և այժմ չինական զինված ուժերն ունեն «նոր համակարգ, կառուցվածք, մոդել և կերպար»: