Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել նոյեմբերի 20-ը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների օր նշանակել 2022 թվականի նոյեմբերի 20-ը»,- նշված է հրամանագրում։