Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ առաջարկել է քննարկել ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերը:
«Մենք այսօր ձեզ հետ պետք է քննարկենք մի քանի հարցեր ԱՊՀ երկրների հետ համագործակցության ուղղությամբ», – Խորհրդակցության սկզբում ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ քիչ առաջ հանդիպել է ԱՊՀ երկրների հետախուզությունների ղեկավարների հետ:
«Այնտեղ գործընկերները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք, անկասկած, հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի համար», – հավելել է նա:
Նշենք, որ ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզության ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում սրվում են հին հակամարտությունները և նոր մարտահրավերներ են առաջանում։
«Ինչպես միշտ, ձեր օրակարգում թեմաների լայն շրջանակ է, որոնք կապված են ներքին և արտաքին սպառնալիքներից մեր երկրների հուսալի պաշտպանության հետ, իսկ ժամանակակից պայմաններում դրանք ոչ պակաս են, ընդհակառակը, սրվում են հին հակամարտությունները, նոր լուրջ մարտահրավերներ են առաջանում», – Պուտինի խոսքը մեջբերում է РИА Новости -ին։