Ֆրանսիայում համազգային գործադուլ է: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
Գործադուլ են հայտարարել նախ նավթավերամշակման գործարանները, որոնք աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում: Նրանց միացել են նաև տրանսպորտային ընկերությունները: Արդյունքում երկրում կաթվածահար է եղել երթևեկությունը: Գործադուլի պատճառով ամբողջ Ֆրանսիայում միջքաղաքային գնացքների չվերթների մոտավորապես կեսը չեղարկվել է: Չեղյալ է հայտարարվել ավտոբուսների երթևեկությունը Փարիզի ինը ավտոբուսային երթուղիներով։
Բացի այդ, երկրի կրթության նախարարության տվյալներով, համընդհանուր գործադուլին միացել է երկրի դասախոսական կազմի մոտ 6 տոկոսը: Գործադուլին մասնակցում են նաև ուսանողներ, որոնք արգելափակել են համալսարանների մուտքերը։
Ցուցարարներին աջակցելու իրենց մտադրության մասին են հայտնել նաև պետական ծառայողները, այդ թվում՝ պետական հիվանդանոցների աշխատակիցները, ինչպես նաև մասնավոր կլինիկաների ու ծերանոցների աշխատողները: