Զելենսկին՝ Ղրիմի կամրջին տեղի ունեցածի մեջ Ուկրաինայի մասնակցության մասին:
Որքան ինձ հայտնի է, Կիևը Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության պատվիրատու չէ։ Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք նման բան հաստատ չենք պատվիրել»,-կանադատական CTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Զելենսկին:
Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջին տեղի է ունեցել բեռնատար ավտոմեքենայի պայթեցում, որը հանգեցրել է երկաթուղային կազմի յոթ վառելիքի ցիստեռնների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։
Ռուսաստանի ԱԴԾ-ն չորեքշաբթի հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչն է եղել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: Բեռի տեղափոխմանը ներգրավվել են Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ։ Ձերբակալվել են Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը:
ՀՀ ՊԵԿ-ից հայտնել են, որ նշված բեռնատարի՝ Հայաստան մուտքի և ելքի ժամանակ իրականացված մաքսազերծման ժամանակ ռիսկային գործոններ չեն եղել։