Իրկուտսկում ռազմական ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա: Խոսքը «Սու» տեսակի ռազմական ինքնաթիռի մասին է: Այս մասին հայտնում է ircity.ru-ն՝ հղում անելով նահանգապետ Իգոր Կոբզևի պաշտոնական հայտարարությանը:
Նահանգապետը հայտնել է, որ գնում է դեպքի վայր:
Ականատեսների տեղեկություններով՝ ինքնաթիռն ընկել է մասնավոր հատված:
TASS-ը, հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հայտնում է, որ «Սու-30» ինքնաթիռը փորձնական թռիչքի ժամանակ է ընկել Իրկուտսկի երկհարկանի բնակելի շենքի վրա:
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ հայտնի չեն: