Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի Ֆրանցիսկոս պապին խնդրել է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պատրիարք Կիրիլին՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մոտեցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Le Point ամսագրին:
Ինչպես նշել է պարբերականը, երկուշաբթի օրը 55 րոպե տևած լսումների ընթացքում Մակրոնը խնդրել է քահանայապետին զանգահարել Պուտինին, պատրիարք Կիրիլին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Ամսագրի տվյալներով Մակրոնը կոչ է արել Ֆրանցիսկոսին աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը:
Ըստ աղբյուրի՝ Մակրոնի կարծիքով՝ Ֆրանցիսկոսը կարող է Բայդենին հորդորել գտնել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մակրոնին ընդունել է հոկտեմբերի 24-ին, որը նրանց երրորդ հանդիպումն է:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանն սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: