Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ III-ի հետ։
Ինչպես հաղորդում է Anadolu-ն՝ քննարկվել է Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների վիճակը։
Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք հիմնված են ռազմավարական գործընկերության և դաշնակցության, ինչպես նաև շատ ոլորտներում սերտ համագործակցության վրա, կզարգանան նաև առաջիկա շրջանում:
Զրույցի ընթացքում Էրդողանը Մեծ Բրիտանիայի միապետին ցավակցություն է հայտնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ: