Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակից Netflix-ի «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» շոուին։ Այս մասին հայտնում է Netflix-ի Twitter-ի պաշտոնական էջը։
Նշվում է, որ թողարկումը պետք է ցուցադրվի մինչև 2022 թվականի ավարտը։ Հաղորդման հաղորդավար, սցենարիստ և կատակերգու Դեյվիդ Լետերմանը եկել է Կիև, որտեղ նկարահանվել է ուկրաինական պետության ղեկավարի հետ։
«Դեյվիդ Լետերմանը վերջերս այցելել է Կիև՝ նախագահ Վլադիմիր Զելենսկուց հարցազրույց վերցնելու՝ «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» հաղորդաշարի առաջիկա դրվագի համար»,- ասված է գրառման մեջ։